ԱՄՆ-ն մտադիր չէ բանակցություններ վարել «Թալիբան» շարժման հետ։ Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ ճաշի սկզբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չեմ կարծում, որ մենք պատրաստ ենք հիմա նրանց հետ խոսել»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ «Թալիբանը գործում է իր ժողովրդի դեմ, զինյալները աջ ու ձախ սպանում են կանանց եւ երեխաներին»։
«Մենք չենք ուզում խոսել թալիբների հետ։ Գուցե դրա ժամանակը գա, բայց ոչ մոտ ապագայում»,-ասել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունենում աշխատանքային ճաշի ձեւով:
Ընդունելությանը ներկա են գտնվել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Հերբերտ Մակմաստերը:
Թրամփը հանդիպումից առաջ հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի կքննարկվեն Սիրայի եւ Աֆղանստանի հարցերը։




























