Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է մոտ 300 ադրբեջանցի, որոնք մարտնչել են արմատական կրոնական խմբերի կազմում: Այս մասին լրագրողներին ասել է կրոնական կառույցների հետ աշխատանքի հացերով պետական կոմիտեի փոխնախագահ Սիյավուշ Հեյդարովը:

Արտասահմանում ապօրինի զինված խմբավորումներին  անդամակցելու համար Ադրբեջանում պատասխանատվության է ենթարկվել 92 մարդ: 260-ը քաղաքացիությունից զրկվել է:

Հեյդարովի խոսքով՝ տեղեկություններ կան Սիրիայում եւ Իրաքում ավելի քան 300 ադրբեջանցի երեխաների եւ կանանց գտնվելու մասին, որոնք նույնպես արմատական խմբավորումների ազդեցությանն են ենթարկվել: