Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ ԵԱՏՄ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների հատուկ սուբսիդավորման կամավոր համաձայնեցման կարգի մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրենքի նախագիծը Պետդումա ներկայացնելու համար: Փաստաթուղթը երեքշաբթի օրը հրապարակվել է կառավարության կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Բանաձեւի տեքստի բացատրական հատվածում նշվում է, որ համաձայնագրի նպատակն արդյունաբերական արտադրության զարգացման համար պայմանների ստեղծումն ու ԵԱՏՄ-ի կողմից տնտեսության արդունաբերական ոլորտներին պետական աջակցության տրամադրման կանխատեսելիության եւ թափանցիկության բարձրացումն է, ինչպես նաեւ ԵԱՏՄ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ սուբսիդիաների տրամադրման ոլորտում թափանցիկության եւ կանխատեսելիության ձեւավորումը՝ այն հատվածում, որը վերաբերում է այդ երկրների կողմից իրականացվող սուբսիդիաների գնահատմանը:
.




























