Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել արտասահմանյան քաղաքացիներին պետական պարգեւներով պարգեւատրելու մասին երկրի հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Այս մասին նշված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթի մեջ, փոխանցում է RT-ն:
Պուշկինի մեդալով է պարգեւատրվել Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային գրականության եւ մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը:
Հրամանագրի համաձայն՝ Բարեկամության շքնանշանով են պարգեւատրվել Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, Pirelli Tyre Russia-ի գլխավոր տնօրեն Այմոնե դի Սավոյա Աոսթան, Ղազախստանի նախագահի օգնական Նուրլան Օնժանովը եւ Lloyd's ընկերության նախագահ Ահարոն Ֆրենկելը:
Պուշկինի մեդալով են պարգեւատրվել իշխան Գ. Վ. Գոլիցինի անվան Մեմորիալ գրադարանի տնօրեն Քեթրին Գոլիցինան, Ֆրանսիա-Ռուսաստան-ԱՊՀ Ազգային միության նախագահ Մարկ Դրյուենը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հյուսիսային հսկողությանը մասնակցելիս անձնական խիզախության եւ քաջության համար Ուշակովի մեդալով է պարգեւատրվել Մեծ Բրիտանիայի հպատակ Դեյ Ջեյմսը:




























