Բաղդադում ՀՀ դեսպանության կողմից հանդիսավոր կերպով Հայաստանի քաղաքացու անձնագիր է հանձնվել Իրաքի Քուրդիստանի Դհոկ քաղաքի բնակչուհի, հարուհի Երեւան Ամինյանին։ Այս մասին նշված է Իրաքում հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ նորընծա քաղաքացուն մաղթում ենք հաջողություն եւ խաղաղություն»,-նշված է դեսպանատան էջում:
Նշենք, որ Դհոկ քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի Հայ առաքելական եկեղեցին օծվել է ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանի 2008թ-ի սեպտեմբեր 5-ին: Ճարտարապետը Երվանդ Ամինյանն է:
Եկեղեցու բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար:





























