Եգիպտոսի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է 10-մետրանոց դինոզավրի կմախք։ Գտածոն հայտնաբերվել է Նոր Հովիտ նահանգում՝ Լիբիական անապատի կենտրոնում գտնվող  Հարգա օազիսում։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Masrawy պարբերականը։

Գիտնականների տվյալներով՝ Մանսուրազավր անվանումը ստացած դինոզավրը կշռել է 5,5 տոննա, երկար վիզ եւ պոչ է ունեցել, շարժվել է չորս թաթերով եւ խոտակեր է եղել՝ մյուս տիտանոզավրերի պես։ Նրանք նշել են նաեւ, որ այս դինոզավրը ապրել է կավճային դարաշրջանում (80-66 մլն տարի առաջ)։

Մանսուրազավր յուրահատկությունը մաշկային երկրորդական ոսկրացումները՝ օստեօդերմներն են, որոնք պաշտպանական գործառույթ են իրականացրել։ Մանսուրազավրի կմախքը Աֆրիկայում հայտնաբերվածների մեջ ամենաամբողջականն է՝ լավ պահպանված գանգ, ստորին ծնոտ, վիզ, ողնաշաեւ, վերջույթներ։