Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հրապարակված «կրեմլյան զեկույցը», զարմանք է հայտնել, որ ազգանուների տեղեկատուին ծանոթանալու համար Վաշինգթոնը 5 ամիս է ծախսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինձ զարմացրել է այն հանգամանքը, որ այդպիսի ցուցակ պատրաստելու հանձնարարական կար օգոստոսին ընդունված օրենքում։ Հինգ ամիս է տեւել կառավարության անդամների եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի անունների տեղեկատուներին ծանոթանալը։ Սա կարելի էր ավելի արագ անել»,-լրագրողներին հայտնել է Լավրովը։
Դրա մեջ են ներառվել ՌԴ գրեթե ամբողջ ղեկավարությունը՝ այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ ռուսաստանցի խոշոր գործարարներ: Ցուցակում, ընդհանուր առմամբ, ավելի քան 200 ազգանուն կա:
Պուտինը՝ «կրեմլյան զեկույցում» իր բացակայության մասին. Վիրավորական է
Մեդվեդեւը մեկնաբանել է ԱՄՆ ֆիննախի «կրեմլյան զեկույցը»
Անհրաժեշտ է մանրամասն վերլուծել «կրեմլյան զեկույցը». Պեսկով
ԱՄՆ ֆիննախի «Կրեմլյան զեկույցում» ներառվել են Ռուսաստանի կառավարության բոլոր անդամները




























