«ՀԺ»-ի տեղեկություններով, «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմն այսօր պետք է դիմի Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովին՝ «Սուտ մատնության» մեղադրանքով 3.5 տարի ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանին իր ազատազրկման ժամկետի երկու երրորդից ավելին կրած լինելու հիմքով ազատ արձակվելու համար:
«Ըստ մեզ հասած՝ տեղեկությունների, երեկ երեկոյան դեռ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը սպասում էր «վերեւների» հրահանգին՝ ներկայացնել Հացպանյանին այդ հանձնաժողովին, թե՝ ոչ: Բանն այն է, որ եթե Հացպանյանին ներկայացնեն նշված հանձնաժողովին, այն չի կարող նրան ազատ արձակելու որոշում չկայացնել, քանի որ այդ դեպքում ակնհայտ կդառնա, որ նրա հանդեպ իշխանություններն առանձնահատուկ վրեժխնդրություն են իրականացնում:
Իհարկե, ստեղծված իրավիճակում «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը մեկ տարբերակ եւս ունի. այսօր Հացպանյանին կարող են եւ չներկայացնել վաղաժամկետ ազատման»,-գրում է թերթը:





























