Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արտադրված գինու՝ լրատվամիջոցներում գովազդի արգելքի հանման մասին օրինագիծը Պետական դումա ներկայացնելու վերաբերյալ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի օրը կառավարության կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների այս նախագիծը «պարբերական տպագիր հրատարակություններում, հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումներում Ռուստաստանում եւ ԵԱՏՄ պետություններում աճեցված խաղողից ԵԱՏՄ պետություններում արտադրված գինու եւ գազավորված գինիների գովազդի արգելքի վերացում է նախատեսում:
Նշենք, որ գործող օրենքի համաձայն՝ նման ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրվում էր միայն սննդամթերքի, հանրային սննդի կազմակերպությունների ցուցահանդեսներին, ինչպես նաև հեռուստատեսային եւ ռադիո ծրագրերում ժամը 7-ից մինչեւ 23-ը:
«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները կատարելու վերաբերյալ նախագիծը քննարկվել եւ հաստատվել է ՌԴ կառավարության՝ հունվարի 25-ին կայացած նիստին:
Ռուսական ԶԼՄ-ներում ԵԱՏՄ երկրներում արտադրված գինու գովազդն այսուհետ թույլատրելի կլինի
Հասանելի է
русскийԹեմա




























