Հունվարի 31-ին ԱԺ ՏՆտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ միաձայն հավանություն է ստացել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերական ապրանքների կոնկրետ սուբսիդիաների մասին եւ ԵՏՄ անդամ երկրներին սոցիալական սուբսիդիաների տրամադրման հարցը Եվրասիական տնեսական հանձնաժողովի կողմից քննարկելու կարգի մասին» համաձայնագրի նախագիծը:
Ինչպես նշեց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, խորհրդարանում համաձայնագրի վավերացման արդյունքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համապատասխան համաձայնագիր կստորագրվի:



























