Կանադայի Սենատը 3-րդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն ազգային օրհներգի տեքստում կկատարվեն «գենդերային չեզոք» փոփոխություններ, նշված է վերին պալատի Twitter-ում:
Օրհներգի տեքստում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Լիբերալ կուսակցությունից խորհրդարանական Մորիլ Բելանժեն: 2016 թվականին այն ստացել էր համայնքների պալատի հավանությունը:
«С-210 օրինագծով ազգային հիմնի անգլերենով տարբերակը գենդերային չեզոք է դառնում օրհներգի մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների շնորհիվ՝ «որդիներին» (thy sons) բառը կփոխարինվի «մեզ» (of us) բառով»,- նշված է հաղորդագրության մեջ:




























