Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը, որը սեքս տիկնիկներ է վարձով տալիս, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Local պարբերականը: Հաստատության հաճախորդները կարող են վարձել երեք տիկնիկներից մեկը: Խաղալիքի վարձավճարը մեկ ժամի համար 89 եվրո կարժենա, երկու ժամի համար անհրաժեշտ կլինի վճարել 149 եվրո: Եւս 19 եվրո վճարելու դեպքում կարելի է վիրտուալ իրականության գլխարկ ստանալ:

Պարբերականը նշում է, որ հաստատությունը չի հրապարակում իր հասցեն: Ծառայության կայքէջը նշում է, որ այն գտնվում է Փարիզի 14-րդ քաղաքային շրջանում՝ Սեն գետի ձախ ափին, ավելի ճշգրիտ հասցեն կարելի իմանալ միայն պատվերի համար վճարելուց հետո:

2016 թվականին Ֆրանսիայում վճարովի սեքս ծառայությունների արգելքի մասին օրենք էր ընդունվել, սակայն սեքս տիկնիկների վարձույթն այդ օրենքը չի խախտում: