Ակյասկայի Դենալի ազգային պարկում պատրաստվում են արտասովոր հյուրանոց բացել: Ինչպես հայտնում է Forbes-ը, շենքը գտնվում է սառցադաշտերի գրանիտե գագաթին, իսկ այնտեղ հնարավոր է հասնել միայն օդով:
Հյուրանոցում ընդամենը 5 համար կա, այն նախատեսված է 10 հյուրերի համար: Հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու արժեքը 2,3 հազար դոլար է, որի մեջ է մտնում կեցությունը, սնունդը եւ ուղղաթիռով հետադարձ թռիչքը: Հյուրանոցի հիմնադիրներն են օդաչու Դոն Շելդոնի ժառանգները, որը մասնակցել է Ալյասկայի քարտեզը կազմելուն:
Հյուրանոցից ոչ հեռու տաք աղբյուրներ կան, հյուրերին զվարճանալու համար առաջարկում են դահուկասահքով զբաղվել կամ ձյունե ամրոց կառուցել, փոխանցում է Lenta-ն:




























