Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունն աննպատակահարմար է համարում անդրազգային կրիպտոարժույթի ստեղծումը ԲՐԻՔՍ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում, սակայն պատրաստ է քննարկել այս հարցը կրիպտոարժույթների հիմնական թերությունները վերացնելու ունակ տեխնոլոգիաների ստեղծումից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը Ռուսաստանի բանկի՝ «Ռոսիա» բանկերի ասոցիացիայի հետ հանդիպման շրջանակներում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք մինչեւ հիմա չենք հասկանում, թե ինչու է դա (անդրազգային արժույթի ներդրումը) պետք , քանի որ կարծում ենք, որ ռուբլին կարող է ցանկացած գործարք կատարել՝ որպես լիարժեք գործունակ միջազգային արժույթ: Բայց կան տեսակետներ առ այն, որ դա անհրաժեշտ է, եւ հենց այս երկու տեխնոլոգիական ասպեկտների հիման վրա էլ կարելի է դա քննարկել»,- նշել է փոխնախարարը:



























