Չինաստանից գեյմերի մարմնի կեսը կաթվածահարվել է ինտերնետ-սրճարանում խաղային մարաթոնից հետո, հայտնում է The Sun պարբերականը:

Չժեցզյան նահանգից տղամարդը, ում անունը չի հրապարակվում,  ընկերների հետ սրճարանում 20-ժամյա օնլայն խաղից հետո հաջորդ առավոտյան զրկվել է ոտքերի զգայունությունից: Խաղի ժամանակ նա մոնիտորից չի հեռացել նույնիսկ ուտելու կամ զուգարան գնալու համար:

Նրա ընկերները, կատարվածին տեղեկանալով, ոստիկանություն են կանչել սրճարան, իսկ կաթվածահար գեյմերի մոտ բժիշկների: Առայժմ հայտնի չէ՝ նրան կհաջողվի արդյոք վերականգնվել: