Թեխասում ի կատար է ածվել տղամարդու մահապատժի դատավճիռը, որը սպանել էր իր երկու փոքրիկ դուստրերին, փոխանցում է AFP-ն:
Ջոն Բատալյան գնդակահարել էր իր 6 եւ 9 տարեկան դուստրերին, երբ նրա մոտ ընթրելու էին եկել:
Նա երեխաներին սպանել է, երբ նրանք հեռախոսով խոսում էին մոր՝ Մերի Ջին Փերլի հետ՝ որոշելով այդ կերպ վրեժխնդիր լինել կնոջից այն պատճառով, որ փորձաշրջանում գտնվելիս նա հայտնել է իր թույլ տված խախտումների մասին, ինչը նրան բանտարկությամբ էր սպառնում: 9 տարեկան Ֆեյնի վերջին բառերն էին. «Ոչ, հայրիկ, մի արա դա»: Նրան եւ նրա քույր Լիբերտային մահացած են գտել Բատալյայի Դալասի տանը՝ հրազենային մի քանի վիրավորումներով:
Նախօրեին Բատալյային մահաբեր ներարկում են կատարել: Մահվանից առաջ նա ասել է. «Ողջույն, Մերի Ջին: Ավելի ուշ կտեսնվենք»:




























