Yamazaki 50 years ապրանքանիշի միածիկանի վիսկիի շիշը Հոնկոնգում Sotheby-ի աճուրդում վաճառվել է 2,3 մլն հոնկոնգյան դոլարով (մոտ 294 հազար դոլար): Ինչպես հաղորդում է Forbes ամսագիրը, սա ճապոնական վիսկիի համար ռեկորդային գին է: 50 տարեկան խմիչքը շշալցվել է 2011 թվականին, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Այս ոլորտում նախորդ ռեկորդը սահմանվել էր 2016 թվականի հոկտեմբերին՝ 1 միլիոն հոնկոնգյան դոլարով (129 հազար դոլար) 50 տարեկան վիսկիի շշի վաճառքի ժամանակ: