Գվատեմալայի հյուսիսում գիտնականները հայտնաբերել են ջունգլիներում թաքնված մայաների քաղաքակրթության առնվազն 60 հազար կառույց:
Օդանավից լիդար օպտիկական հաղորդիչի միջոցով հայտնաբերված օբյեկտների թվում տների, պալատների եւ բուրգերի փլատակներ կան, լայն ճանապարհներ, ջրամբարներ եւ ոռոգման ջրանցքներ, ամրացված բնակավայրեր: Գտածոն մայաների հնագիտության մեջ խոշոր առաջընթաց է եւ կարող է վկայել, որ այս տարածքում ինչ-որ ժամանակ ապրել է մինչեու 10 մլն մարդ:
Հայտանաբերված փլատակները ցույց են տվել, որ մինչկոլումբոսյան քաղաքակրթության ցանցը ավելի բարդ եւ փոխկապված է եղել, քան նախկինում կարծում էին, հայտնում է National Geographic-ը:
Նախագծի շրջանակում կազմվել է մայաների կենսոլորտային արգելոցի ավելի քան 2100 քառ.կմ տարածքի քարտեզը:
Ստացված արդյունքները վկայում են, որ մայաների քաղաքակրթությունը իր զարգացման բարձրակետին համադրելի էր այնպիսի բարդ մշակույթների հետ, ինպիսին են Հին Հունաստանը կամ Չինաստանը:




























