ԵԱՏՄ-ի զարգացման հետ մեկտեղ պետք է հավասարակշռություն պահպանել միության յուրաքանչյուր մասնակից երկրի շահերի միջեւ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Սեփական շուկայի կարգավորման, երբեմն սեփական շուկայի պաշտպանման եւ ընդհանուր շուկայի ստեղծման միջեւ հավասարակշռությունը», - Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի վարչապետը:

«Արդյո՞ք կարելի է հասնել ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների բացարձակ ազատ շուկայի: Աշխարհում բացարձակ ոչինչ չկա, սակայն ձգտել դրան անհրաժեշտ է»,- համոզմունք է հայտնել Ռուսաստանի կառավարության ղեկավարը: