Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի փոխնախարար Հուսեյն Յայման Էրզրումում մի միջոցառման ժամանակ խոսել է Թուրքիայի դեմ սկսված քրիստոնյաների հարձակումների մասին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի փոխնախարար Հուսեյն Յայման հայտարարել է, թե Թուրքիայի տարածքում են գտնվում աշխարհի ամենաթանկ հողերը, քանի որ Թուրքան շատ կարեւոր է աշխարհագրական առումով։
Ըստ թուրք փոխնախարարի՝ այդ փաստով պայմանավորված էլ Թուրքիայի դեմ տեղի է ունենում պոստմոդեռն խաչակրաց արշավանքներ։ «Մենք հիմա էլ Աֆրինի գործողության ժամանակ տեսնում ենք, թե ովքեր են դուրս եկել Թուրքիայի դեմ, սակայն այնտեղ Թուրքիան ահսնելու է իր նպատակին»,–ասել է Հուսեյն Յայման։




























