ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը փետրվարի 3-ին իր պաշտոնից հեռանում է՝ երկրի Կենտրոնական բանկում աշխատելով 14 տարի՝ վերջին 4 տարիներին որպես ԿԲ ղեկավար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Աշխատանքային վերջին օրը Նու Յորքում ԴՊՀ գլխավոր շենքում հարյուրավոր աշխատակիցներ են հավաքվել իր նոր աշխատավայրում նրան հաջողություններ մաղթելու եւ ծափահարություններով ճանապարհելու համար, հայտնում է Bloomberg-ը: Իրենց ղեկավարի պատվին ԿԲ աշխատակիցները նույնիսկ #PopYourCollar («Բարձարցնենք մեր օձիքը») հեշթեգն են ստեղծել, քանի որ Յելենը սիրում էր բարձր օձիքով հագուստ հագնել:

Bloomberg-ի տեղեկություններով՝ 71-ամյա Յելենին ԴՊՀ դրոշն են նվիրել, որը փողփողացել է  մայրաքաղաքում կազմակերպության շենքի վրա:

«Ես ուրախ եմ միանալ Բրուքինգսի ինստիտուտին եւ անհամբերությամբ կշարունակեմ տնտեսության հետազոտությունը, հատկապես աշխատաշուկայի հետ կապված հարցերը»,- նշել է Յելենը: