ԱՄՆ միջուկային նոր դոկտրինը խորը հիասթափություն է առաջացնում, աչք է զարնում դրա հակառուսական ուղղվածությունը։ Այս մասին նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունում՝ կապված ԱՄՆ միջուկային դոկտրինի թարմացված տարբերակի հրապարակման հետ։
Գերատեչությունում նշել են, որ Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի առնել նոր դոկտրինում արտացոլված մոտեցումները, միջոցներ ձեռք առնել իր անվտանգության ապահովման ուղղությամբ։
Միաժամանակ, Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին ռազմավարական կայունության ոլորտում կուտակված խնդիրների համատեղ որոնմամբ զբաղվել։
ԱՄՆ նոր միջուկային հայեցակարգն ուղղված է միջուկային զենքի կիրառման ռիսկի նվազեցմանը. Թրամփ
ԱՄՆ-ում հայտարարել են գերտերություն դառնալու Ռուսաստանի ձգտումների մասին




























