ԱՄՆ նոր միջուկային հայեցակարգն ուղղված է հնարավորությունների մշակմանը, որոնք միջուկային զենքի կիրառումը քիչ հավանական են դարձնում: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին տասնամյակում չնայած միջուկային զենքի դերն ու զինանոցը նվազեցնելու ԱՄՆ փորձերին, մյուս միջուկային տերություններն ավելացրել են միջուկային զինանոցը, իրենց անվտանգության ռազմավարություններում մեծացրել միջուկային զենքի նշանակությունը, իսկ մի շարք դեպքերում շարունակել են նոր միջուկային հնարավորություններ զարգացնել՝ մյուս ժողովուրդներին սպառնալու համար: ԱՄՆ միմյանց հերտագայող վարչակազմերը ձեռնպահ են մնացել միջուկային զենքի, ենթակառուցվածքների եւ առաքման միջոցների արդիականացումից»,- նշել է ԱՄՆ նախագահը:
«2018 թվականի միջուկային հայեցակարգն ուղղված է այս մարտահրավերների հաղթահարմանը»,- հավաստիացրել է Թրամփը: Փաստաթղթում նշվում է, որ ռազմավարությունը հնարավորություններ է մշակում, որ միջուկային զենքի կիառումը քիչ հավանական դառնա:
«Դրանից զատ, ինչը կարեւոր է, հայեցակարգում շեշտվում է մեր հավատարմությունը սպառազինությունների եւ միջուկային զենքի չտարածման վերահսկողությանը մեր հավատարմությունը, պահպանում է միջուկային փորձարկումների մորատորիումը, ինչպես նաեւ մեր հավատարմությունն է արտահայտում միջուկային ահաբեկչության կանխմանը, հայտնաբերմանը եւ արձագանքմանը»,- եզրափակել է ԱՄՆ առաջնորդը:




























