Միջուկային զենքի կիրառման հարցում ԱՄՆ-ի նոր մոտեցումը մտահոգություն է առաջ բերում։ Այս մասին նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունում՝ կապված ԱՄՆ միջուկային դոկտրինի թարմացված տարբերակի հրապարակման հետ։
«Այս համատեքստում հատուկ վտանգ է ներկայացնում ամերիկյան նոր ռազմական դոկտրինում հիշատակվող ծովային տեղակայման թեւավոր հրթիռների «փոքր հզորության» միջուկային զինամթերքի ստեղծումը եւ «Տրայդենտ II» սուզանավի բալիստիկ հրթիռի մարտագլխիկի պարզեցումը։ Այսպիսի բնութագրիչներով միջուկային զենքերը նախատեսվախ են մարտի դաշտի համար»,-նշված է գերատեսչության մեկնաբանությունում։




























