Պենտագոնը ծրագրում է Միջուկային անվտանգության ազգային վարչության հետ համատեղ ստորջրյա բազավորման բալիստիկ հրթիռների (ՍԲԲՀ) համար փոքր հզորությամբ մարտագլխիկ մշակել, փոխանցում է DW-ն:
Սա անհրաժեշտ է «օպերատիվ պատասխան հարված հասցնելու եւ հակառակորդի պաշտպանությունը խափանելու հնարավորություն ունենալու համար», նշված է միջուկային հայեցակարգում, որը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի 2-ին:
ԱՄՆ-ն ծրագրում է փոքր հզորությամբ միջուկային մարտագլխիկների օգտագործման համար որոշ ՍԲԲՀ-ներ արդիականացնել: Ապագայում Պենտագոնը մտադիր է անցնել ծովային բազավորման թեւավոր հրթիռների օգտագործմանը, որոնք, ինչպես եւ փոքր հզորությամբ մարտագլխիկներով ՍԲԲՀ-ն, «տեղակայման երկրի սատարման կարիքը չունեն, որպեսզի մնան զսպման գործուն միջոց»:
Սպառազինության այս տեսակները «անկանխատեսելի միջուկային սցենարով իրավիճակի զարգացման դեպքում պահովագրման կարեւոր միջոց կլինեն», նշված է Պենտագոնի զեկույցում:




























