Մեքսիկ հնագետները գարալագծով իրար միացած 10 կմախքի տարօրինակ գերեզմանոց են հայտնաբերել. այս ձևը կարող էր մարդկային կյանքի փուլերը խորհրդանշել, փոխանցում է My Planet-ը: Փորձագետների կարծիքով՝ գերեզմանոցը շուրջ 2400 տարեկան է: Հնագետները նշում են, որ նախկինում նրանց չի հաջողվել տարածաշրջանում թաղվածների նման թվով նախադասական ժամանակաշրջանի գերեզմաններ գտնել, գրում է Live Science-ը:
Դիակների հետ միասին նաեւ կերամիկական սափորներ եւ բաժակներ են հայտնաբերվել, բացի այդ մահացածների հետ միասին քարեր են դրված եղե: Գիտնականները պարզել են, որ 10 թաղվածների թվում մեկ կին, մեկ տղամարդ, ինչպես նաեւ երկու երեխա կա: Երկու կմախքի գանգերը դեֆորմացված են, մի քանիսիս մոտ վնասված են ատամները:
Հնագետները դեռ չեն պարզել թաղվածների մահվան պատճառը կամ այն, թե ինչպես են նրանք կապված միմյանց հետ: Հետազոտողները նաեւ չեն բացառում, որ նման անսովոր գերեզմանոցը կարող էր հնագույն ծիսակարգի մաս լինել: Մահացածների տարիքը եւ նրանց գալարագծով տեղադրված ձեւը կարող է խորհրդանշել կյանքի փուլերը:
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























