Իդլիբում ռուսական «Սու-25» ինքնաթիռը խոցած ահաբեկիչների ջոկատի ոչնչացման վայրում աշխատում են սիրիական հատուկ նշանակության զորքերը, իսկ ռուսական ռազմա-տիեզերական ուժերը աջակցում են այս օպերացիային օդից, հայտարարել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այնտեղ, որտեղ զենիտահրթիռային համալիր ունեցող ջոկատները ոչնչացվել են...այժմ աշխատում են սիրիական հատուկ նշանակության զորքերը: Եվ եթե գտնվեն տվյալ համալիրի էլեմենտները, ապա համարներով եւ ծագմամբ մենք ամենամոտ ապագայում կիմանանք, թե որտեղից, որ գործարանից եւ ինչպես է բերվել այդ համալիրը»,- ասել է Վոդոլացկին՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:
- Ռուսական «Սու-25»-ը խոցած զենիտահրթիռային համալիրը Սիրիա էր բերվել հարեւան երկրից
- Գտնվել են խոցված ռուսական Su-25-ի զոհված օդաչուի փաստաթղթերը
- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջոցներ ձեռք կառնի սպանված օդաչուի դին վերադարձնելու համար
- Քրդերը ցավակցություն են հայտնել Մոսկվային ռուս օդաչուի զոհվելու կապակցությամբ




























