Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն Փհենչհանում ստիպված է եղել կասեցնել 1.2 հազար թիկնապահների պարտականությունների կատարումը եւ հեռացնել Օլիմպիադայի անցկացման շրջանից՝ կապված տարածված վիրուսի հետ, հաղորդել են կոմիտեում:
Կիրակի օրը Օլիմպիադիայի պահպանության ծառայության 41 աշխատակիցներ հասպիտալացվել էին վիրուսի տարածման հետ կապված, որը ուղեկցվել է ուժեղ փսխումով եւ փորլուծությամբ, հաղորդում է Korea Times պարբերականը:
Հարավկորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ թիկինապահներին կփոխարինեն 900 զինծառայողներ:




























