Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողջունի է դաշնային կառավարության «փակումը», եթե Կոնգրեսը չհամաձայնի ներգաղթի օրենսդրության փոփոխություններին, որոնք ըստ նրա, պետք է կանխեն հանցագործների մուտքը երկիր, հաղորդում է Reuters-ը:
«Եթե մենք չփոխենք օրենքը, եթե մենք չձերբազատվենք այդ սողանցքներից, որտեղ մարդասպաններին թույլատրվում է մտնել մեր երկրի եւ շարունակել սպանել, եթե մենք չենք փոխելու սա, ապա եկեք գնանք դեպի փակում ( կառավարության աշխատանքի կասեցում-խմբ.)», - ասել է նա:




























