Ամերիկյան հեռուստաընկերության աստղ Օփրա Ուինֆրին կրկին հաստատել է, որ չի պատրաստվում 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվել, չնայած նրան, որ պոտենցիալ դոնորները պատրաստ են 1 մլրդ դոլար հավաքել իր քարոզարշավի համար, հաղորդում է AFP-ն:

«Ոսկե գլոբուսի» ժամանակ Օփրայի սեռական ոտնձգությունների մասին բուռն ելույթը շահարկումների պատճառ դարձավ, թե նա կարող է մրցակցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա ընտրություններում:

 Նրա խոսքով՝ իր միակ նպատակը լավ ելույթ ունենալն էր եւ նա ցնցված էր արձագանքներից:

«Ինձ զանգահարում էին իմ  հարուստ ծանոթները եւ ասում, որ պատրաստ են իմ քարոզարշավի համար 1 մլրդ դոլար հավաքել», - CBS-ին ասել  է նա: