Սոցիալական ցանցերի օգտատերերին զարմացրել է Ստամբուլում շարժասանդուղքի դիմաց նստած կատուն, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»։

Տեսանյութը Facebook-ում հրապարակել է Aww Station խումբը։ Երկու օրում այն դիտել են 2,3 միլիոն անգամ։ 

Օգտատերերը մեկնաբանություններում համեմատում են իրենց կենդանիներին տեսանյութի հերոսի հետ եւ նույնիսկ կարծիք հայտնում այն հանգամանքի շուրջ, որ մարդիկ չեն ցանկանում նրան անհանգստացնել։  «Գուցե պետք չէր կառուցել շարժասանդուղքն այնտեղ, որտեղ նա նստած է», —գրում է օգտատերերից Kelsey Scenk-ը։