Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնց կասկածում են հայկական խաչքար-հուշարձանը կոտրելու մեջ:
Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է հայկական համայնքի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, հուշարձանի կոտրման պատճառներն առայժմ չեն բարձրաձայնվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 4-ի երեկոյան Գագարինի եւ Կաշտանովայի փողոցների խաչմերուկում գտնվող խաչքարը կոտրվել էր անհայտ անձանց կողմից:





























