ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր անձնական օդաչու Ջոն Դանքինին նշանակել ավիացիոն վարչության ղեկավար: Այս մասին հայտնում է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցչին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը խորհուրդ է տվել Դանքինին ավելացնել այս պաշտոնի թեկնածուների ցանկում: Ավելին, օդաչուի հետ արդեն իսկ հարցազրույց է անցկացվել, եւ նա բավականին լավ տպավորություն է թողել, նշում է Axios-ը:
«Նա հայտնվել է այս ցուցակում, քանի որ նա նախագահի օդաչուն է, սակայն եթե նա ստանա այս աշխատանքը, դա տեղի կունենա ամենեւեին ոչ այն պատճառով, որ նա նախագահի օդաչուն է: Ջոն Դանքինը պարզապես օդաչու չէ: Նա պատասխանատու էր բոլոր ինքնաթիռների անվտանգության համար, որոնք Թրամփի կողմից օգտագործվել են նախագահական քարոզարշավի ժամանակ, այդ թվում նաեւ՝ 21 ամիսների ընթացքում դեպի 43 նահանգների 203 քաղաքներ թռիչքների համար», - նշել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Թրամփը մտադիր է իր անձնական օդաչուին նշանակել ԱՄՆ ավիացիոն վարչության ղեկավար
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























