Յակուտիայի Երկրորդ Խոմուստախ գյուղի դպրոցականները գործարկել են յակուտական ծածանի չիփսի արտադրություն: Այս մասին նշված է Յակուտիայի գյուղնախարարության կայքում, փոխանցում է Gazeta-ն: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է դպրոցական բիզնես ինկուբատորի բազայում: Դպրոցականները գաղափարը ներկայացրել են «Սկսնակ ֆերմեր» մրցույթի տարածաշրջանային փուլում:

Արտադրանքը ստացել է «Sobo хруст» անունը: Բաղադրության մեջ մտնում են եփած աղացած ծածան, աղ եւ կանաչ սոխ:

««SoboХруст»-ի պատրաստման տեխնոլոգիան բավականին պարզ է՝ նախ թարմ ձուկը եփում են, այնուհետեւ մաղում են ձկնապուրը: Դրանից հետո եփած ձկան զանգվածը ջեռոցն են դնում չորանալու համար: Այնուհետեւ չորացած ձուկն աղում են բլենդերում եւ մամլում կաղապարների մեջ: Խոնավության գոլորշիացման համար այն որոշ ժամանակ դնում են միկրոալիքային վառարանի մեջ»,- պատմել են շրջանային նախարարությունում:

Արտադրողները վստահեցնում են, որ ստացած արտադրանքն օգտակար է, քանի որ պարունակում է ֆոսֆոր, քրոմ, ճարպաթթուներ եւ ցինկ: