Իսրայելցի զինվորականները Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Հեվրոն քաղաքում դեկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման անդամ հանդիսացող հարեւանին ձե
րբակալելու ընթացքում կրակել են հիվանդ պաղեստինցու վրա, հայտնել է զոհվածի ընտանիքը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես լրագրողներին հայտնել է սպանվածի որդին, «նախորդ օրը պաղեստինյան բանտից ազատված Վաիլ Բատարային ձերբակալելու համար զինվորականները ներխուժեցին մեր տուն: Մեզ հավաքեցին մեկ սենյակում, մյուսում իմ հիվանդ հայրն էր` Օմար Կավասմին, ով անդամալույծ է»:
«Իսրայելցի զինվորականների գնալուց հետո մենք գտանք սպանված հորս, իսկ Վաիլ Բատարային, ով մեր շենքում բնակարան էր վարձել, ձերբակալել էին»,- ասել է կրտսեր Կավասմին:





























