Ռուսական ավիաընկերությունների նոր կանոնների համաձայն՝ ավիաընկերություններն իրենք են որոշում անվճար ձեռքի ուղեբեռի քաշի սահմանափակումները, բայց այն չի կարող լինել հինգ կիլոգրամից պակաս, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ուղեւորներն իրավունք ունեն նաեւ իրենց հետ ինքնաթիռի սրահ վերցնել պայուսակ, պորտֆել, ուսապարկ, վերնաշապիկ, ծաղկեփնջեր, մանկական սնունդ, կոստյում, մանկասայլակ կամ օրորոց, ձեռնափայտ, դեղամիջոցներ, Duty Free–ում գնված ապրանքներ։ Այս ցանկում չկան հեռախոսներ, տեսախցիկներ, էլեկտրոնային սարքեր, անձրեւանոցներ, գրքեր, քանի որ դրանք կարելի է դնել պայուսակում կամ ուսապարկում։
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն օրերս ավելացրել է ձեռքի ուղեբեռի թույլատրելի չափը։
Նոր կանոնների համաձայն՝ իրերի չափերը, որոնք ուղեւորը կարող է անվճար անցկացնել իր հետ ինքնաթիռ, մեծացվել են հինգ սանտիմետրով: Այժմ թույլ է տրվում անցկացնել առավելագույնը 55 սանտիմետր երկարությամբ, 40 սանտիմետր լայնությամբ եւ 25 սանտիմետր բարձրությամբ ուղեբեռ: Մինչ այդ թույլատրելի բարձրությունը 20 սանտիմետրն էր:
Միեւնույն ժամանակ, անվճար ուղեբեռի քաշը պետք է լինի առավելագույնը տասը կիլոգրամ: Բիզնես դասի համար սահմանափակումը կազմում է 15 կիլոգրամ:
Utair–ը ավելի հավատարիմ է գտնվել իր ուղեւորների նկատմամբ՝ բիզնես կլասի ուղեւորներին թույլատրելով մինչեւ 20 կգ ձեռքի ուղեբեռ։
«Ուրալյան ավիաուղիներ»–ի պարագայում էկոնոմ կլասի ուղեւորներին թույլատրվում է մինչեւ 5, իսկ բիզնես կլասի դեպքում՝ մինչեւ 15 կգ ուղեբեռ։ Բացի այդ, թույլատրվում է անձրեւանոց, բջջային հեռախոս, տեսախցիկ, համակարգիչ, տպագիր նյութեր տեղափոխել։ Սակայն պետք է նշել, որ ոչ բոլոր հեռախոսներն են ազատորեն թույլատրվում։ «Ուրալյան ավիաուղիներ»–ը խորհուրդ է տալիս զերծ մնալ Samsung Galaxy Note 7 սմարթֆոնի օգտագործումից ինքնաթիռի սրահում՝ կապված այդ գաջեթի այրվելու հետ։
«Պոբեդա»–ն ավելի խիստ է գտնվել՝ ձեռքի ուղեբեռի գաբարիտային չափերը սահմանելով մինչեւ 36x30x27 սանտիմետր։
«Յամալ»–ը թույլատրում է տեղափոխել փխրուն իրեր, սակայն դրանք չպետք է լինեն ծանր կամ մեծ չափսերի եւ դրանց համար պետք կլինի վճարել։



























