Իրաքի խորհրդարանը պահանջել է, որպեսզի կառավարությունը «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով տեղակայված «օտարերկրյա զորքերի դուրս բերման ժամանակացույց» սահմանի, հայտարարել է իշխող կոալիցիայի պատգամավոր Հուշամ ալ Սուհայլը, փոխանցում է Reuters-ը:

«Խորհրդարանը կողմ է քվեարկել «ԻՊ»-ի նկատմամբ հաղթանակ տանելու գործում աջակցության համար բարեկամ երկրներին շնորհակալություն հայտնելու եւ միեւնույն ժամանակ կառավարությունից օտարերկրյա զորքերի դուրս բերմա ժամկետներ սահմանելու պահանջի մասին որոշմանը: Կառավարությունը պետք է որոշի, թե որքան են նրանք մեզ այստեղ պետք. մեկ տարի, երկու տարի՝ կախված է նրանցից»,- հավելել է նա: