«Գազպրոմը»  համաձայն չէ գազի տարանցման պայմանագրի վերաբերյալ «Նաֆտոգազի» հայցով Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը: Ռուսական հոլդինգը բոլոր իրավական միջոցներով կպաշտպանի իր իրավունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախկինում նույն արբիտրները համաձայնել էին «Նաֆտոգազի»՝ Ուկրաինայի տնտեսության կտրուկ վատթարացման մասին փաստարկներին, ինչը հանգեցրեց գազի պահանջարկի նվազեցմանը եւ գազի ընտրման հետ կապված «Նաֆտոգազի» պարտավորությունների չկատարմանը: Սակայն «Գազպրոմի» հանդեպ, որը վկայակոչում էր ընկերության եվրոպական հաճախորդների կողմից գնման նվազեցումը `որպես Ուկրաինայի միջոցով գազի տարանցման նվազեցման գլխավոր պատճառը, այդ փաստարկը հաշվի չի առնվել», - ասված է ռուսական ընկերության հայտարարության մեջ:

«Նաֆտոգազը» «Գազպրոմի» դեմ դատում հաղթել է