Բրիտանացիներին առաջարկում են անցնել ավելի առողջ սննդի՝ երկրի շուկա են մտցնում ջեքֆրուտ, փոխանցում է «Մոյա պլանետան»: 

Հնդկական հացի ծառի այս պտուղն աճում է Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում: Այն հեշտ է աճեցվում եւ առատ բերք է տալիս: Համարվում է ծառի վրա աճող ամենամեծ պտուղը, քանի որ կշռում է 4,5-ից մինչեւ 45: Ջեքֆրուտը հարյուրավոր սերմեր է պարունակում՝ հարուստ է կալցիումով, սպիտակուցով, երկաթով եւ կալիումով: Մեկ պտուղը բավական է մի ամբողջ ընտանիքի ճաշով կերակրելու համար: Համով տառացիորեն խոզի միս է հիշեցնում, սակայն նեխահոտով է օժտված:

Հետազոտողների ենթադրությամբ՝ այս բույսը կարող է փոխարինել ցորենին եւ եգիպտացորենին, հայտնում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայից երկու 23-ամյա ձեռներեցներ Ջորդան Գրեյսոնը եւ Աբի Ռոբերտսոնը ցանկանում են այս միրգը տարածել՝ այն ներկայացնելով որպես խոզի մսի առողջ այլընտրանք: Հոտի խնդիրը նրանք լուծել են՝ ներկայացնելով բուրավետ կտորներ՝ կարելի է, օրինակ, ընտրել բարբեքյուի կամ խորովածի հոտով: