Գերմանիայի ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց եւ երիտասարդների նախարարության սեռերի հավասարության հարցերի համար լիազորված Քրիսթին Ռոզե-Մերինգը կոչ է արել փոխել Գերմանիայի ազգային հիմնի տեքստի բառերը, որ այն «գենդերապես չեզոք» դառնա, հայտնում է Die Welt-ը:

Օմբուդսմենն այս առաջարկով հանդես է եկել առաջիկա Կանանց միջազգային օրվա առիթով: Նրա ներկայացրած հաշվետվության մեջ առաջարկվում է տեքստում «հայրենիք» բառը փոխարինել «ծննդավայր» բառով, ինչպես նաեւ «եղբայրաբար սրտով եւ ձեռքով» տողերը՝ «խիզախաբար սրտով եւ ձեռքով»-ով:

Գերմանիայի հիմնի երաժշտությունը Յոզեֆ Հայդնինն է՝ ըստ Հենրիխ Հոֆման ֆոն Ֆալերսլեբենի բանաստեղծության: Դեռեւս 1797 թվականին գրած Հայդնի մեղեդին ի սկզբանե նվիրված էր ավստրիացի կայսր Ֆրանց 2-րդին եւ կոչվում էր «Կայսեր երգը»: Հոֆմանը 1841 թվականին գրել է «Գերմանիան ամեն ինչից վեր» բանաստեղծությունը:

Կանադայի Սենատը փետրվարի 1-ին հավանություն էր տվել օրինագծի, որով նախատեսվում են ազգային հիմնի տեքստում «գենդերապես չեզոք» փոփոխություններ: