Պանամայում աշխատակիցները Trump Ocean Club հյուրանոցի ցուցանակից հեռացրել են ԱՄՆ նախագահի ազգանունն այն բանից հետո, երբ այն կառավարող Trump Organization-ը դատական որոշմամբ զրկվել է շենքի վերահսկողությունից, հաղորդում է Reuters-ը:
Ըստ հրապարակման՝ շենքի սեփականատեր Օրեստես Ֆինտիկլիսը դատի է տվել Trump Organization-ին հյուրանոցի վատ կառավարման համար եւ շահել դատը: «Այսօր այս վեճը լուծվել է մեր երկրի դատավորների եւ իշխանությունների կողմից: Այսօր Պանաման ստիպել է, որ իրենով հպարտանանք», - գործակալությունը մեջբերում է Ֆինտիկլիսի խոսքերը:




























