ԱՄՆ Ֆլորիդա նահանգի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել օրինագծին, որն ուղղված է Փարքլենդի դպրոցում մարդկանց զանգվածային գնդակահարության նման իրադարձությունների կանխմանը, որը տեղի էր ունեցել փետրվարին, հայտնում է ABC News-ը:

Սենատորները կողմ են քվեարկել գրոհային բնույթի զենք գնելիս տարիքային շեմը 18-ից 21 դարձնելու որոշմանը: Դրանից զատ, խորհրդարանականները կողմ են հանդես եկել սարքերի վաճառքի արգելման օգտին, որոնք մեծացնում են կիսաավտոմատ զենքերի կրակի արագությունը: Կանոնների խստացմանը կողմ է քվեարկել 20 սենատոր, դեմ՝ 18:

Դրանից բացի, օրինագիծը թույլ է տալիս դպրոցներում անվտանգության միջոցառումները խստացնել անվտանգության աշխատակիցների թվի ավելացման միջոցով: Հիմա որոշ ուսուցիչների նաեւ թույլատրվել է զենք կրել:

Փարքլենդի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգությունը տեղի է ունեցել փետրվարի 15-ին: Արդյունքում զոհվել է 17 մարդ: Հարձակվողը դպրոցի 19-ամյա նախկին աշակերտն էր, ում ավելի վաղ դպրոցից հեռացրել էին կարգապահական խախտումների համար: