«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը ծրագրել էր Լոնդոնի կենտրոնում պայթյունների մի ամբողջ շարք իրականացնել:

Այդ մասին գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնվել են խմբագրության տրամադրության տակ: Մասնավորապես, «Ալ-Քաիդան» պատրաստվում է մեքենա պայթեցնել Լոնդոնի կենտրոնում, մահապարտի պայթեցում իրականացնել եւ պատանդներ վերցնել, որպեսզի որպեսզի քաղաքական, հոգեբանական եւ տնտեսական վնաս հասցնի երկրին: Կան փաստեր, որոնք վկայում են բրիտանական օդանավակայանների վրա հարձակման մտադրության մասին:

Պարբերականը նշում է, որ հենց այդ պատճառով բրիտանական իշխանությունները բարձրացրել են անվտանգության մակարդակը զգալիից մինչեւ լուրջ վտանգի աստիճանի: