Չինական ֆուցզյան նահանգում բորդեր կոլի ցեղատեսակի շունը գրեթե ձախողել է օպերային ներկայացումը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը: Նա վազել է բեմի վրա եւ ատամներով բռնել դերասաններից մեկի հագուստի թեւը: Արտիստը շարունակել է ներկայացումը, սակայն ազատվել շնից նրան չի հաջողվել:

Միջադեպի տեսագրությունն արագ տարածվել է համացանցում: Տեսանյութում կարելի ծիծաղ լսել հանդիսատեսի դաճլիճից եւ վարագույրների հետեւից: Համացանցի որոշ օգտատերերի խոսքով՝ շունը «փայլել է» բեմում ավելի պայծառ, քան արտիստները: Այլոք զարմանք են հայտնել առ այն, որ դերասանները շարունակել են ելույթ ունենալ: