ԱՄՆ-ի հարավային նահանգներում ձնաբքի պատճառով հազարավոր ավիաչվերթներ են հետաձգվել։

Կիրակի հզոր ցիկլոնը ծածկել է Միացյալ Նահանգների հարավային հատվածը։ Ամերիկացի օթերեւութաբանների կանխատեսումներով, ձյունախառն մրրիկը Տեխասից կհասնի Հյուսիսային եւ Հարավային Կարոլինաներ։ Միսիսիպիում, Ալաբամայում, Ջորջիայում եւ երկու Կարոլինաներում օրվա ընթացքում մոտ 15 սմ հաստությամբ ձյուն է նստում։

Եղանակային առավել էքստրեմալ պայմաններ սպասվում են Միսիսիպիի եւ Լուզիանայի հյուսիսային հատվածի բնակիչներին։

Լուիզիանա եւ Ալաբամա նահանգների նահանգապետեր Բոբի Ջինդալը եւ Բոբ Ռայլին եղանակային տարերքի մոտենալու կապակցությամբ հայտարարել են արտակարգ իրավիճակ մտցնելու մասին: