Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մանադյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին:

Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ: