Քիչ առաջ կտրուկ վատացել է Ազատ Արշակյան ինքնազգացողությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում մոտ մեկ ժամա առաջ գրել է Երեւանի ավագանու «ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«Քիչ առաջ կտրուկ վատացել է մեր անկախության, մեր պետականության համար խորհրդային բանտերում 12 տարի բանտարկված քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը, ով արդեն 2 անգամ սրտի լուրջ վիրահատություն է տարել։ Այս պահին Նորքի սրտաբանական հիվանդանոցում է ու մեր աջակցության կարիքն ունի։ Խնդրում եմ արձագանքեք․ մեր սիրելի Ազատ Արշակյանը մեր օգնության կարիքն ունի»,-գրել է Բախշյանը։

Մեզ հետ զրույցում Ազատ Արշակյանի կինը նշեց, որ այս պահին նրան տարել են վիրահատարան, հետազոտում են, դեռ պարզ չէ՝ կվիրահատեն, թե ոչ։