Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 100 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին:



























