Բրիտանական Crown Jewels ընկերությունը հայտարարել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին ընդառաջ սահմանափակ քանակությամբ հուշանվերային պահպանակների թողարկման մասին, հայտնում է iz.ru- ն: Ինչպես նշվում է արտադրողի կայքում, պահպանակի տուփը բացելիս կհնչեն Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի օրհներգերը:
Պահպանակները թողարկվում են «Ձեր արքայազնը կգա» կարգախոսով: Պահպանակների տուփի վրա Հարրի եւ նրա հարսնացու Մեգանի դիմանկարներն են: Այսպիսի պահպանակների մեկ տուփի արժեքը 10 ֆունտ է (մոտ 14 դոլար): Հիշեցնենք, որ արքայազն զույգի հարսանիքը կկայանա մայիսի 19-ին: Հարսանեկան արարողությանը 2640 հյուր ներկա կլինի:
Արքայազն Հարրիի հարսանիքին ընդառաջ Բրիտանիայի օրհներգը երգող պահպանակներ են թողարկվել
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























