Ադրբեջանի ընտանեկան օրենսգրքում իրականացվելու են փոփոխություններ: Առաջարկված փոփոխությունները ուղղված են լինելու կնոջ ու ամուսնու սեփականության հարցին: Եթե փոփոխություններն ընդունվեն, ամուսնացողները կանխավ պայմանագիր են կնքելու, որը վերաբերելու է ամուսնությունից հետո տնօրինվող ընդհանուր ունեցվածքի հարցերին:
Պայմանագրում նշված է լինելու նաեւ ամուսնալուծությունից կամ դժբախտ պատահարից հետո ունեցվածքի բաժանման սկզբունքների մասին: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ամուսնացողների բժշկական փորձաքննության ենթարկվելու հարցին: Փոփոխությունները եւ լրացումները քննարկվելու են խորհրդարանի գարնանային նաստաշրջանի ընթացքում, փոխանցում է Day.az-ը:



























